Ժամանակը սպառվել է

Դիտումը շարունակելու համար խնդրում ենք սեղմել կոճակը

Հարգելի այցելուներ,

Բազմաթիվ անձիք մեզ հաղորդել են տեսախցիկներով քվեարկության գործընթացը դիտելու հետ կապված առաջացած տեխնիկական խնդիրների մասին: Ներողամտություն ենք խնդրում առաջացած անհարմարությունների համար և տեղեկացնում ենք, որ առավոտյան ժամերից սկսած սույն կայքում դիտելու սահմանափակումների հիմնական պատճառ է հանդիսանում այս կայքով տեսահոսքերի գերծանրաբեռնվածությունը, ինչպես նաև Հայաստանից դուրս գտնվող կապուղիներով ինտերնետային հոսքերի որոշակի սահմանափակումները: Ներկայումս ընթանում են աշխատանքներ այդ հոսքերը վերաբալանսավորելու և առավել քանակով դիտարկումների հնարավորություն ստեղծելու նպատակով: Միաժամանակ կարևոր ենք համարում հստակ նշել, որ անկախ սույն կայքում որևէ ընտրատեղամասի տեսաձայնագրումը ձեր մոտ արտացոլելու փաստից ընտրատեղամասերում տեղադրված բոլոր տեսախցիկները շարունակում են բնականոն գործել և ձայնագրում են ընտրական տեղամասերում ընթացող քվեարկության ամբողջ գործընթացը՝ սկզբից մինչև դրա ավարտը: Ավելին, հատուկ ծրագրային միջավայրում բոլոր տեսախցիկներից պատկերը դիտելու հուսալի կապի հնարավորություն է տրված ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին: Վերջիններս կարողանում են ուղիղ կապով՝ առանց խոչընդոտների հետևել քվեարկությունների ընթացքին և անհրաժեշտության դեպքում նաև դիտել արդեն իսկ կատարված տեսաձայնագրությունների արխիվը:

ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԵՎ ԹԻՎ 14 ԵՎ ԹԻՎ 31 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՎ ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

Գյումրի և Փարաքար համայնքների ավագանիների 2025թ. մարտի 30-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման գործընթացի ուղիղ հեռարձակմանը հետևելու համար «Ընտրատարածք» բաժնից ընտրեք համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը և «Ընտրական տեղամաս» բաժնի ցանկում ընդգրկված տեղամասերից մեկը։